Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 18-ին համապետական հանրահավաք կանցկացնի27 հունվարի 2021 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 18-ին համապետական հանրահավաք կանցկացնի, դրա կազմակերպչական հարցերը քննարկվել են հունվարի 26-ի խորհրդի նիստում։ Դրա ընթացքում քննարկվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը, քննարկման ավարտին ընդունվել է խորհրդի դիրքորոշումն ու մոտեցումներն արտահայտող հայտարարություն: Շարժումը վերահաստատում է Փաշինյանի հրաժարականի իր պահանջը, ինչպես նաև ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորման առաջնահերթությունը: Այդ կառավարության առաջնահերթ խնդիրները պետք է լինեն վիճակի կայունացումը, երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և հետպատերազմական իրավիճակի հետ կապված ներքին ու արտաքին հրատապ խնդիրների լուծումը, վստահելի և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: «Գործող վարչապետի գլխավորությամբ կամ գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման ցանկացած փորձ ի սկզբանե կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը և հղի է ապակայունացման և ներքաղաքական բախումների վտանգներով»,- ասված է հայտարարության մեջ: Հայրենիքի փրկության շարժումը քաղաքական բոլոր ուժերին առաջարկում է վերոնշյալ ճանապարհային քարտեզի հիման վրա հասնել փոխհամաձայնության։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել |