ԳՇ պետ․ Թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու մտադրությունից

ԳՇ պետ․ Թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու մտադրությունից

PanARMENIAN.Net - Բանակն ընկճվելու իրավունք չունի. զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող են խո­նարհել միայն մեր զոհված ընկերների հիշատակի և նրանց հարազատների առ­ջև, և այժմ` առավել քան երբևէ, բանակը վստահության և համակողմանի աջակցու­թյան կարիք ունի։ Այս մասին է հայտարարել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ԶՈւ 29-ամյակի առթիվ հղված ուղերձում։

«Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպետք է վհատվել: Հաս­կա­նում ենք, որ մեզանից սպասում էին առավելը… Մեր հայրենակիցներն ան­սահ­ման հավա­տով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատաս­խա­նատվու­թյամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնա­ցինք տրված երդմանն ու կատարեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը», - ընդգծել է նա:

Ըստ նրա` որքան էլ դժվար է ու բարդ, բանակը շարունակում է կատարել հայրենիքի պաշտ­պա­նությունը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնա­գծե­րում, ձեռնարկելով գործուն միջոցներ բանակի մարտունակության վերականգնման ուղ­ղությամբ։

«2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու: Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տար­բեր ուժե­րի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վի­րավո­րող­ներին հավաս­տիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնա­­մուն իր բազկի ուժը», - նշել է գեներալը:

Գեներալը հիշեցնում է` միշտ պետք է հիշել` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայ­կական օջախներն ավերելու նենգ մտադրությունից:

«Բանակն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնա­մու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու», - եզրափակել է Գասպարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---