Իսրայելում ՀՀ դեսպան. Հայաստանին էլ է զենք առաջարկվել՝ հրաժարվել ենք

Իսրայելում ՀՀ դեսպան. Հայաստանին էլ է զենք առաջարկվել՝ հրաժարվել ենք

PanARMENIAN.Net - Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառել նույն թվականին, երբ զենքի վաճառք առաջարկել է նաև Հայաստանին, մենք հրաժարվել ենք, հայտարարել է Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը՝ հավելելով, որ հայկական կողմն ամեն ինչ չէ, որ ճիշտ է ասում:

«Նույն թվականներին, երբ Իսրայելն առաջարկել է Ադրբեջանին, առաջարկել է նաև մեզ։ Մենք ամեն ինչ չէ, որ ճիշտ ենք ասում։ Առաջարկել է, ՀՀ-ն հրաժարվել է։ 2015թ-ի մասին է խոսքը»,- հայտարարել է Սմբատյանը, փոխանցում է Aravot.am-ը:

44-օրյա պատերազմի ընթացքում, երբ հաստատվեց, որ Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառել, որն օգտագործվել է նաև խաղաղ բնակչության դեմ, հայկական կողմը հետ կանչեց դեսպան Սմբատյանին՝ խորհրդակցությունների: Սմբատյանը նշել է՝ իր կարծիքով՝ կվերադառնա պաշտոնին. իր հետկանչումը դիվանագիտական քայլ է եղել:

Դեսպանի խոսքով՝ զենքը վաճառվում է բոլորին, քանի որ ազատ շուկա է:

«Բայց օգտագործվել է նաև ռուսական, թուրքական, չեխական զենք։ Ինչ զենք ասես՝ չեն օգտագործել։ Կարծում եմ՝ մենք չպետք է մեր ուշադրությունը ֆիքսենք նրա վրա, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, և որ դրա պատճառով խնդիրներ ունենք Իսրայելի և հրեաների հետ։ Մենք պետք է այդպես չդիտարկենք։ Իսրայելը հզոր պետություն է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ստեղծենք մեր ամենալավ հարաբերություններն այդ երկրի հետ։ Հավատացեք, որ մենք շատ լավ ընդհանուր բաներ ունենք՝ սկսած պատմությունից։ Մեր երկու ժողովուրդները կարող են նոր էջ բացել աշխարհում», - ասել է դեսպանը՝ հավելելով, որ Իսրայելն ու ՀՀ-ն կարող են նոր էջ բացել:

Իսրայելը երկրորդն է Ադրբեջանին զենք վաճառող երկրների ցանկում, առաջինը Թուրքիան է: 44-օրյա պատերազմի ընթացքում հենց իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերով էին թիրախավորվում հայկական խաղաղ բնակավայրերն ու զինծառայողները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---