Նախագահ. Անգամ ժամանակակից զենքը չի հանգեցնի ցանկալի արդյունքի, թե սխալներն ընդունելու խիզախություն չունենանք

Նախագահ. Անգամ ժամանակակից զենքը չի հանգեցնի ցանկալի արդյունքի, թե սխալներն ընդունելու խիզախություն չունենանք

PanARMENIAN.Net - Բանակին անհրաժեշտ են ծրագրային ու հայեցակարգային մոտեցումներ, արմատական քայլեր՝ վերակազմավորումից մինչև վերազինում, սակայն անգամ ամենաժամանակակից զենքը չի կարող հանգեցնել ցանկալի արդյունքի, եթե խիզախություն չունենանք ընդունելու կատարված սխալներն ու պատրաստ լինելու հիմնարար փոփոխությունների, Բանակի օրվա առթիվ իր ուղերձում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այսօր, առավել քան երբևէ, մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ և առաջ մեր բանակի հզորացմանը, լինենք մեր բանակի կողքին: Անհրաժեշտ են ծրագրային ու հայեցակարգային մոտեցումներ, արմատական քայլեր՝ վերակազմավորումից մինչև վերազինում, հաշվի առնելով ժամանակակից ռազմարվեստի ու տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև աշխարհաքաղաքական միտումները: Սակայն անգամ ամենաժամանակակից զենքը չի կարող հանգեցնել ցանկալի արդյունքի, եթե խիզախություն չունենանք ընդունել կատարված սխալներն ու պատրաստ լինել հիմնարար փոփոխությունների, եթե չվերականգնենք սպայի պատիվը, հարգանքը զինվորական ծառայության հանդեպ, եթե չունենանք ծրագիր և այն իրականացնելու կամք, եթե արտաքին թշնամուն թողած՝ չդադարենք թշնամի փնտրել միմյանց մեջ, եթե համերաշխ ու համախմբված չլինենք որպես պետություն և հասարակություն, որպես մեկ ազգ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,- գրել է նախագահը:

Սարգսյանը գլուխ է խոնարհել նահատակ զինվորների առջև, ապաքինում մաղթել վիրավոր հերոսներին ու իր զորակցությունը հայտնել գերիների ու անհետ կորածների ընտանիքներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---