3 մարտի 2009 - 22:37 AMT
Վազգեն Սարգսյանի անվան մրցաշարի եզրափակիչ. «Փյունիկ-2»-«Բանանց-2»
Հայտնի են դարձել Հայաստանի նախկի վարչապետ Վազգեն Սարգսյանի անվան մարտի 2-ին Երեւանում մեկնարկած առաջին մանկական մրցաշարի եզրափակիչ դուրս եկած թիմերը: Կիսաեզրափակիչում «Փյունիկ-2»-ը, խաղի հիմնական ժամանակն ավարտելով 1:1 հաշվով, կարողացավ խաղից հետո նշանակված պենալտիների շարքում հաղթել «Բաբանց-1» թիմին 5:4 հաշվով: Իսկ երկրորդ կիսաեզրափակիչ խաղում «Բանաց-2»-ը համոզիչ հաղթանակ տարավ «Ավան» թիմի հանդեպ 5:2 հաշվով: Եզրափակիչ դուրս եկած երկու թիմերը ներկայացնում են բարձրագույն լիգայի նույնանուն ակումբների դպրոցները: Այդպիսով, Վազգեն Սարգսյանի անվան մրցաշարի առաջին չեմպիոնի տիտղոսի համար վճռորոշ խաղում կպայքարեն «Փյունիկ-2» եւ «Բանանց-2» թիմերը:

Եզրափակիչը տեղի կունենա մարտի 5-ին Երեւանի ժամանակով:

Նշենք, որ մրցաշարին մասնակցել է 8 թիմ, որի անդամները 1998 եւ 1999 թթ. ծնված պատանիներն են: