Սերժ Սարգսյանը վարակվել է Covid-19-ով

Սերժ Սարգսյանը վարակվել է Covid-19-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ և հունվարի 28-ին չի այցելի «Եռաբլուր», հայտնում է News.am-ը՝ նախագահի գրասենյակին հղումով:

Սարգսյանի գրասենյակից նշել են, որ երրորդ նախագահը հետաձգել է իր բոլոր հանդիպումներն ու այցելությունները։

Գրասենյակից հայտնել են նաև, որ Սարգսյանի ինքնազգացողությունը լավ է, ապաքինվում է տանը, վիրուսը հաղթահարում է առանց բարդությունների:

Սերժ Սարգսյանի անունից հունվարի 28-ի առավոտյան ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում:

Նոյեմբերի 20-ին 58 տարեկանում կորոնավիրուսից մահացել էր Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---