Վահան Բադասյանը բերման է ենթարկվել Փաշինյանին զենքով հեռացնելու մասին հայտարարությունից հետո

Վահան Բադասյանը բերման է ենթարկվել Փաշինյանին զենքով հեռացնելու մասին հայտարարությունից հետո

PanARMENIAN.Net - Նիկոլ Փաշինյանին ընդհուպ մինչև զենքի միջոցով հեռացնելու մասին հայտարարությունից հետո բերման է ենթարկվել նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը, այս մասին PanARMENIAN.Net ին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ Բադասյանը հայտարարել էր, ազգովի ու համաժողովրդական ճանապարհով պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա «կործանել է բանակը»:

«Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով: Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի: Թշնամին ենթակա է ոչնչացման, և դա անհատները պետք է անեն, մեկը՝ ես՝ պատրաստ եմ: Մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո նոր մյուս հարցերը լուծենք»,-հայտարարել էր նա, փոխանցում է Armlur-ը:

44-օրյա պատերազմին հաջորդած՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---