Էկոնոմիկայի նախարարության բաժնի պետը ներգրավվել է ադամանդների մաքսանենգության գործում․ Ձերբակալվել է

Էկոնոմիկայի նախարարության բաժնի պետը ներգրավվել է ադամանդների մաքսանենգության գործում․ Ձերբակալվել է

PanARMENIAN.Net - էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետը թաքցրել է Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ նեկրվող ադամանդների իրական արժեքը՝ 440 մլն դրամի դիմաց ներկայացնելով 72 մլն դրամի մաքսային արժեք, փոխանցում են Ազգային անվտանգության ծառայությունից։ Բաժնի պետը ձերբակալվել է։

«ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է $148,535 հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72 մլն դրամից ավելի, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից հայտարարագրով ՀՀ ներմուծված և փորձագետի կողմից 2020-ի նոյեմբերի 18-ի թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420 մլն դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ»,- հայտնում են ԱԱԾ-ից։

Քրգործի նախաքննությամբ պարզվել է, որ վարչության պետը թաքցրել է նեկրվող ադամանդների իրական արժեքը, նախարարության խորհրդատուին հանձնարարել կազմել պետական վերահսկողության կեղծ ակտ՝ խոշոր կաշառք ստանալու դիմաց։

Էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատուն տվել է խոստովանական ցուցմունքներ:

Հունվարի 26-ին վարչության պետը ձերբակալվել է: Նույն օրը բերման են ենթարկվել նաև տնտեսվարող ընկերության փաստացի սեփականատերերը, ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող մոտ տասնյակ անձինք:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---