ՔԿ․ 5 անձ ձերբակալվել է՝ Կառավարության շենքը զավթելու փորձի կասկածանքով

ՔԿ․ 5 անձ ձերբակալվել է՝ Կառավարության շենքը զավթելու փորձի կասկածանքով

PanARMENIAN.Net - 2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմանում, Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, Կառավարության շենքը զավթելու փորձ է արվել, 5 անձ ձերբակալվել է, փոխանցում են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Հունվարի 28-ին ազատամարտիկ Վահան Բադասյանը հայտարարել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Նրա խոսքով՝ «թշնամուն պետք է հեռացնել՝ ընդուպ մինչև զենքի միջոցով»։ Դրանից հետո նա բերման էր ենթարկվել, կալանավորելու միջնորդություն կա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---