ԱՄՆ-ում բացվել է Յուսուֆ Քարշի լուսանկարների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Ռոդ-Այլենդի Արվեստների թանգարանի դիզայնի դպրոցը ներկայացնում է դիմանկարների երկու ցուցահանդես. «Նկարիչների դիմանկարները» եւ «ХХ դարը դիմանկարներում»: Ցուցահանդեսում կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարիչների եւ նկարիչների` Յուսուֆ Քարշի, Էնդի Ուորհոլի, Լյուսեն Ֆրեյդի եւ Պաբլո Պիկասոյի աշխատանքները: Ցուցահանդեսը բացվել է փետրվարի 27-ին եւ կգործի մինչեւ օգոստոսի 23-ը:



Յուսուֆ Քարշի լուսանկարների ցուցահանդեսը նվիրված է նրա ծննդյան 100-ամյակին: Նա ХХ դարի ամենահայտնի դիմանկարներով զբաղվող լուսանկարիչներից մեկն է, ծագումով հայ կանադացի է: Նա աշխատել է 15 հազար մարդու հետ` սկսած հասարակ քաղաքացիներից եւ վերջացրած այնպիսի անհատներով, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը եւ Ալբերտ Էնշտեյնը:



Յուսուֆ (Հովհաննես) Քարշը ծնվել է Օսմանյան կայսրությունում`Մարդինում: 14 տարեկանում ընտանիքի հետ փախել է Սիրիա` փրկվելով Հայոց ցեղասպանությունից: Երկու տարի անց ծնողները նրան ուղարկել են Կանադա ազգականի մոտ, որը լուսանկարիչ էր:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---