4 մարտի 2009 - 01:56 AMT
Թուրքիան պետք է 105 հազար եվրո վճարի Հունական ուղղափառ եկեղեցուն
Հունական ուղղափառ եկեղեցին շահել է Թուրքիայի դեմ դատը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ECHR): Դատարանը վճռեց 105 հազար եվրոյի հատուցում վճարել: ECHR հաստատեց, որ Թուրքիան խոչընդոտում է հունական ուղղափառ եկեղեցու օրինական տիրոջ` Քիմիլիս Թեոդակիի` Էգեյան ծովում գտնվող Բոզգադա կղզու տաճարի եւ նրան հարող հողատարածքների գրանցման իրավունքին: Դատարանի վճռում նշվում է, որ Թուրքիան խախտում է էթնիկական փոքրամասնությունների ունեցվածքային իրավունքները:

2008թ. սեպտեմբերին Եվրոպական դատարանը նույնպես նման վճիռ կայացրեց Ստամբուլի պատրիարքարանի 100-ամյա օթեւանի եւ հունական եկեղեցու այլ կառույցների ապօրինի զավթման առնչությամբ, հաղորդում է Reuters-ը:

Բոզգադա կղզում ապրում է մոտ 25 հոգի` հիմնական էթնիկական հույներ: Թուրքիայում բնակվում է 2500 հույն, 15 000 հրեա եւ 60 000 հայ, ինչը կազմում է 70-միլիոնանոց իսլամական բնակչության 1%: