Էրդողանը կրոնակիցներին Կարսի մզկիթ դարձած եկեղեցու նկարով է ողջունել

Էրդողանը կրոնակիցներին Կարսի մզկիթ դարձած եկեղեցու նկարով է ողջունել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահմեդական քաղաքացիներին ողջունելու համար հրապարակել է վաղուց մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցու լուսանկարը, որի վրա գրված է՝ «Բարի ուրբաթ», փոխանցում է Ermenihaber-ը։

Էրդողանը վերջերս Telegram-ում գրանցվելուց հետո մի քանի տասնյակ հրապարակումների մեջ հայկական հետք պարունակող երկրորդ գրառումն է արել:

Դիմելով կրոնակիցներին, լուսանկարին կից նա գրել է` «Սիրելի եղբայր/քույր, բարի և օրհնյալ լինի մեր ուրբաթը»:

Լուսանկարում Սուրբ Առաքելոց եկեղեցու հետնամասում երևում է Կարսի հայտնի բերդը, որի վրա ծածանվում է թուրքական դրոշը:

Չնայած մի շարք մահմեդական երկրներում ուրբաթը ոչ աշխատանքային է, Թուրքիայում այն միայն հատուկ օր է համարվում: Ուրբաթ նրանք վաղ առավոտյան հավաքվում են հատուկ ժողովային աղոթքի համար։

Կարսի հայկական եկեղեցին կառուցվել է 937 թվականին՝ Աբաս Բագրատունու կողմից։ Առաքելոց եկեղեցին իր գոյության 1076 տարիների ընթացքում 4 անգամ վերածվել է մզկիթի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---