30 հունվարի 2021 - 11:30 AMT
Պաշտպան․ Հադրութցի Բադասյանը կալանավորվել է նաև այն հիմնավորմամբ, որ մշտական բնակության վայր չունի

Ազատամարտիկ Վահան Բադասյանը կալանավորվել է, դատախազի համոզմամբ՝ ազատության մեջ մնալու դեպքում նա կթաքնվի ու կթաքցնի քրգործի համար նշանակություն ունեցող նյութեր, հայտարարել է պաշտպան Արայիկ Պապիկյանը, փոխանցում է Aravot.am-ը։

«Դատարանի, քննիչի ու դատախազի համոզմամբ՝ ազատության մեջ մնալու դեպքում պարոն Բադասյանը կթաքցնի քրեական գործի համար նշանակություն ունեցող նյութերը և ինքը կթաքնվի։ Նշյալ անձինք մտահոգ են, ռիսկ են տեսնում նաև, որ պարոն Բադասյանը չունի մշտական բնակության վայր։ Պարոնայք, Բադասյանի բնակության վայրը հողատուն նվիրել է թշնամուն»,-հայտարարել է նրա պաշտպանը։

Բադասյանը Հադրութից է, նրա կենսագրության մեջ նշվում է, որ ծնվել է Հադրութի շրջանի Խնձաձոր գյուղում։ Հադրութը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է։

Բադասյանը բերման է ենթարկվել հունվարի 28-ին «Եռաբլուրում» արած հայտարարություններից հետո, երբ նշել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Նրա խոսքով՝ «թշնամուն պետք է հեռացնել՝ ընդուպ մինչև զենքի միջոցով»։

Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301 հոդվածով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։