ԱԻՊԾ․ Եվս 15 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

ԱԻՊԾ․ Եվս 15 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն, փոխանցում է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից:

Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկականին: Զինծառայողների ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հունվարի 29-ի տվյալներով, ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1344 աճյուն: Փրկարարական ջոկատները հունվարի 30-ին կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի տարածքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---