Covid-19-ի ևս 173 դեպք ու 3 մահ կա ՀՀ-ում

Covid-19-ի ևս 173 դեպք ու 3 մահ կա ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 166,901-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 173-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3071 դեպք կա, այլ պատճառով՝ 766։

Ապաքինվել է ևս 404 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 157314 է։ Փաստացի բուժվողների թիվը 5750 է։

Ընդհանուր առմամբ, 646563 թեստ է արվել, մեկ օրում` 1767։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---