Արցախի թեմի առաջնորդ․ Ղազանչեցոցում գուցե պատարագներ մատուցվեն

Արցախի թեմի առաջնորդ․ Ղազանչեցոցում գուցե պատարագներ մատուցվեն

PanARMENIAN.Net - Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում և Արցախի մյուս՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած վանական համալիրներում հնարավոր է պատարագներ մատուցվեն, այդ մասով քննարկումներ կան, հայտարարել է Արցախի թեմի հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, փոխանցում է Հանրային ռադիոն։

Նա նշել է, որ ռուս խաղաղապահների վերահսկողությամբ հոգևոր առաքելություն իրականացնելու ուղղությամբ բանակցություն են տարվում․ անգամ բարձրաստիճան քննարկումներ են եղել։

Փետրվարի 7-ին Ստեփանակերտի Սբ Աստվածամոր եկեղեցում կմատուցվի թեմակալ առաջնորդի առաջին պատարագը։

Արցախի թեմի առաջնորդը նշել է, որ նամակներ են ուղղվել նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների հոգևոր արժեքների դուրսբերման համար, առաջիկա օրերին ակնկալվում է պատասխանը։

Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք և եկեղեցի, 591 խաչքար, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---