ՀՀ-ում փակ ճանապարհներ կան. Սյունիքում, Կոտայքում, Վայոց ձորում ձյուն է տեղում

ՀՀ-ում փակ ճանապարհներ կան. Սյունիքում, Կոտայքում, Վայոց ձորում ձյուն է տեղում

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհը, Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները։

Դիլիջանի ոլորանները և Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները (ձյուն)։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» («Դբագ») կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Սյունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի և Արագածոտնի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա։

Երևան-Սևան ճանապարհի «Չայնիի» ոլորաններում մառախուղ է։ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար:

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---