Դատախազություն․ Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի փաստով քրգործ կա

Դատախազություն․ Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի փաստով քրգործ կա

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ, PanARMENIAN.Net ին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, և 13-րդ կետերով, և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով», - ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։

Այսինքն՝ քրգործերը հարուցվել են սպանության, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու հոդվածներով։

Նրա խոսքով՝ Հարությունյանը հարցաքննվել է, այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։

Հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել էր պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Հարությունյանի ազատումը կապված էր պատերազմում վիրավորվելու հետ։

Հոկտեմբերի 28-ին Հարությունյանին շնորհվել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Դատախազությունից հայտնել են նաև, որ հարցաքննության ընթացքում Հարությունյանը չի ասել, թե Ադրբեջանն իր տեղաշարժի մասին ինքնուրույն իմանալ չէր կարող։ Նման տեղեկություն ավելի վաղ շրջանառվում էր Telegram-ի ալիքներով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---