Black Lives Matter-ը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ

Black Lives Matter-ը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ

PanARMENIAN.Net - Նորվեգացի պատգամավոր Փեթեր Այդեն Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել քաղաքացիական իրավունքի Black Lives Matter (BLM) շարժմանը, փոխանցում է Meduza-ն։

Պատգամավորը նշել է, որ շարժումը ռասիզմի դեմ պայքարի կոչ է արել նաև ԱՄՆ-ից դուրս։ Նա ընդգծել է, որ Black Lives Matter-ն արժանացել է ոչ միայն աֆրոամերիկացիների հավանությանը, այլև բնակչության այլ խմբերի։

Black Lives Matter շարժումը հիմնադրվել է 2013-ին, 2020-ին շարժման համակիրները զանգվածային ցույցեր են իրականացրել ԱՄՆ-ի ու աշխարհի խոշոր քաղաքներում։ Այդ ակցիաները սկսվել էին ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Ակցիաներից որոշներն ուղեկցվել են ցուցարարների և իրավապահների կոշտ բախումներով։

2020-ին Խաղաղության Նոբելյան մրցանակի 300 թեկնածու էր առաջադրվել, մրցանակը հանձնվեց Պարենի համաշխահային ծրագրին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---