Յուրա Մովսիսյանն ավարտել է կարիներան. Հյս Ամերիկայում ՀՖՖ դեսպանը կլինի

Յուրա Մովսիսյանն ավարտել է կարիներան. Հյս Ամերիկայում ՀՖՖ դեսպանը կլինի

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը որոշել է ավարտել կարիերան, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան:

«Կարիերայիս ընթացքում միշտ իմացել եմ, որ այս օրը գալու է: Միշտ կարծել եմ, որ իմ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան կարիերան ավարտած բազմաթիվ խաղընկերներիս դեպքում: Իմ կարիերայի 14 տարիների ընթացքում զբաղվել եմ նրանով, ինչն ամենաշատն եմ սիրել: Ամեն անգամ, երբ ոտք եմ դրել խաղադաշտ, նվիրվել եմ 100 տոկոսով, և հիմա, հաշվի առնելով այն ամենը, ինչ կատարվում էր ինձ հետ վերջին տարում՝ վնասվածքներս, «Ռեալ Սոլթ Լեյքից» հեռանալս, այն գիտակցությունը, որ չեմ կարողանալու խաղալ 100 տոկոսով, որոշում եմ կայացրել հեռանալ հիմա՝ ինձ համար ցանկալի պայմաններում, քան ձգձգել այս ամենը ևս մի քանի տարով»,-հայտարարել է Մովսիսյանը։

Ֆուտբոլիստը նշել է, որ իր համար առանձնահատուկ է եղել Հայաստանի ազգային հավաքականում խաղալու որոշումը՝ չնայած որ ԱՄՆ-ի հավաքականում խաղալն իրեն հնարավորություն կտար հանդես գալ Աշխարհի առաջնությունում:

ՀՖՖ նախագահի խոսքով՝ Մովսիսյանը կլինի այն կամուրջը, որի շնորհիվ ավելի կսերտանա կապը Ֆեդերացիայի և Հյուսիսային Ամերիկայում գտնվող ու ֆուտբոլով զբաղվող հայերի միջև։

Մովսիսյանը ֆուտբոլային կարիերան սկսել է ԱՄՆ-ում, ապա դանիական «Ռանդերս» ակումբում է խաղացել։ Մովսիսյանը հանդես է եկել նաև «Կրասնոդարում» ու «Սպարտակում»

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---