Դեպի ՌԴ ավիատոմսերի գներն աճել են. Ըստ «Արմենիայի» փոխտնօրենի պատճառը մեծ պահանջարկն է

Դեպի ՌԴ ավիատոմսերի գներն աճել են. Ըստ «Արմենիայի» փոխտնօրենի պատճառը մեծ պահանջարկն է

PanARMENIAN.Net - Հայաստանից դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները զգալի աճել են, խոսքը ոչ միայն ռուսական ավիաընկերությունների չվերթերի, այլև՝ հայկական ավիափոխադրողի մասին է, հայտարարել է «Արմենիա» ավիաընկերության տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Ըստ Խաչատրյանի՝ գների մի քանի անգամ բարձրացումը բացատրվում է տոմսերի մեծ պահանջարկով, և արհեստական թանկացում չկա։

Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է պիլոտային ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։ Այդ նպատակով գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց Covid-19» հավելվածը։

«Այն աճը, որ դուք տեսնում եք, պայմանավորված է մեծ պահանջարկով։ Էժան տոմսերն ակնթարթորեն գնել են, մնացել են բացառապես թանկ տոմսերը, օրինակ՝ բիզնես դասի։ Նման իրավիճակ միայն մեզ մոտ չէ, որոշ ավիաընկերությունների օդանավերում այլևս տեղ էլ չկա»,- ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ եթե մինչև այսօր օդանավերի ծանրաբեռնվածությունը մոտ 60% էր, այս պահին այն աճել է մինչև 100 տոկոս:

Փետրվարի 1-ի չվերթի համար ավիաընկերության բոլոր տոմսերը վաճառվել են, դրամարկղում կարելի է գնել բիզնես դասի երկկողմանի տոմս 300,000 դրամից բարձր արժեքով։ Փետրվարի 2-ից սկսած՝ վաճառված են էկոնոմ դասի տոմսերը, իսկ արդեն բիզնես դասի համար միակողմանի ավիատոմսի գինը 171,000 դրամից ավելի է: Արդեն մարտի 3-ի համար Երևան-Մոսկվա միակողմանի տոմս կարելի է ձեռք բերել մոտ 78,000 դրամով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---