Շոշում 15 առանձնատուն է վերակառուցվել ու վերանորոգվել․ Մինչև փետրվարի վերջ կշահագործվեն

Շոշում 15 առանձնատուն է վերակառուցվել ու վերանորոգվել․ Մինչև փետրվարի վերջ կշահագործվեն

PanARMENIAN.Net - Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում վերակառուցվել ու վերանորոգվել է 15 առանձնատուն, հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։

Նախատեսվում է դրանք շահագործման հանձնել մինչև փետրվարի վերջ։

Պատերազմի հետևանքով գյուղում վնասվել է 93 առանձնատուն, ներկա պահին շինարարական խմբերը շարունակում են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։

Գյուղում արդեն գործում են դպրոցն ու մանկապարտեզը։ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը թիրախավորել է քաղաքացիական բնակավայրերերն ու բնակչությանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---