ՄԱԿ-ը Բաքվին կոչ է անում անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին

ՄԱԿ-ը Բաքվին կոչ է անում անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին

PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնական Բաքվին կոչ է անում վերադարձնել հայ ռազմագերիներին, կառույցում մարդու իրավունքների փորձագետները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ գերեվարված ռազմագերիներն ու այլ անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։

ՄԱԿ-ից նշել են, որ զոհերի հարազատներն իրենց մտերիմների մարմինները ստանալու հնարավորություն պիտի ունենան։ Կազմակերպությունից ընդգծել են, որ անհետ կորածների մասին տեղեկատվության տրամադրումից հրաժարվելը կամ զոհերի աճյունները չվերադարձնելը կարող է գնահատվել որպես բռնի անհետացում։

ՄԱԿ-ում անհանգստացած են հնարավոր ոչ դատավարական գլխատումների, բռնի անհետացման, խոշտանգումների ու ռազմագերիների նկատմամաբ վատ վերաբերմունքի արտահայտման այլ ձևերի մասին տեղեկություններով։

Կառույցի մասնագետները կոչ են արել ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարությանը հետաքննել պտերազմի ընթացքում ու դրանից հետո մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին հաղորդագրությունները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Ավելի վաղ հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին էին խոսել նաև ԵՄ-ից։ Հունվարի 28-ին գերեվարված ևս 5 հայ զինծառայող է վերադարձել ՀՀ, մյուսները զանգել են հարազատներին։ Հայ ռազմագերիների կոնկրետ թվի մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տվել։ Հայտնի է, որ 62 շիրակցի կամավորական է գերեվարվել, որոնց ադրբեջանական կողմը ռազմագերի չի համարում։ Նրանց դատելու մասին հայտարարություն է հնչեցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---