ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 5.5%

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 5.5%

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%: Որոշումը կայացվել է փետրվարի 2-ի՝ ԿԲ խորհրդի նիստում։

Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 7%, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%:

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրուքը բարձրացնելու մասին որոշումն ընդունել էր նաև 2020-ի դեկտեմբերի 15-ին` այն բարձրացնելով 1 տոկոսային կետով ու սահմանելով 5.25%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---