Քոչարյան․ Մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական է՝ ընտրական գործընթացների հետ կապված

Քոչարյան․ Մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական է՝ ընտրական գործընթացների հետ կապված

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի քրեական գործը կապված է ընտրական ու հետընտրական գործընթացների հետ և քաղաքական պրոցես է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավարության ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Սա ամբողջությամբ բացառապես քաղաքական պրոցես է` իրավական որոշակի կարգավորումներով։ Եվ ակնկալել, որ այս դատավարության ժամանակ ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպիտի լինի, նշանակում է ընդհանրապես այս գործը չլսել»,- ասել է Քոչարյանը` դատարանին կոչ անելով ու խնդրելով հաշվի առնել այդ հանգամանքը։

Քոչարյանը նման հայտարարություն է արել այն ժամանակ, երբ նիստը վարող դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չի տվել գործով ամբաստանյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ավարտել իր հայտարարությունը` պատճառաբանելով, թե քաղաքական բովանդակությունը կա այդտեղ։ Գևորգյանն իր ելույթում կարծիք էր հայտնել, թե գործով փորձ է արվում 2008թ-ի իրադարձությունների ողջ մեղքը բարդել բանակի վրա, իսկ իշխանությունը հասարակությանը սևերի ու սպիտակների է բաժանում։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Նա մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու մեջ։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել։ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է։ 2021-ի հունվարին նա հայտնել էր, թե մասնակցելու են արտահերթ ընտրություններին ու կրելու են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---