Զաս․ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները վերջին տարիներին պատրաստության բարձր մակարդակ են ունեցել

Զաս․ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները վերջին տարիներին պատրաստության բարձր մակարդակ են ունեցել

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները վերջին տարիների զորավարժությունների ժամանակ պատրաստության բավականին բարձր մակարդակ են ունեցել։ Այդ մասին առցանց ճեպազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա նշել է, որ իր կողմից կոռեկտ չէր լինի այժմ, Ղարաբաղում պատերազմից հետո, գնահատական տալ հայկական ստորաբաժանումների մարտունակությանը՝ դա պետք է անի ՀՀ ԶՈւ գլխավոր հրամանատարը, գրում է Sputnik Արմենիան։

«Միևնույն ժամանակ, վերջին տարիներին մեր բոլոր միջոցառումների (առաջին հերթին՝ զորավարժությունների) ժամանակ հայկական ստորաբաժանումները մարտական պատրաստության բավականին բարձր մակարդակ են ցուցադրել»,- ասել է Զասը։

Ընդ որում, ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ ՀՀ ԶՈւ-ն հավաքական պաշտպանական ուժերի մաս է կազմում և, չնայած այս հակամարտությանը, դա չի ազդել հավաքական պաշտպանական ուժերի ընդհանուր մարտունակության վրա։

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ ամեն տարի այդ ուժերն ավելի են հզորանաում և պատրաստ են լուծել դրվող առաջադրանքները։ Զասը հայտարարել է նաև, որ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից ոչ մի դիմում չի եղել ՀԱՊԿ-ին ռազմական կամ այլ օգնություն տրամադրելու վերաբերյալ։

2020-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարե էր, որ Ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում ՀՀ-ն կդիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---