Զաս․ ՀԱՊԿ-ը տվյալներ չունի, թե արդյոք սիրիացի գրոհայինները լքել են ԼՂ խնդրի գոտին

Զաս․ ՀԱՊԿ-ը տվյալներ չունի, թե արդյոք սիրիացի գրոհայինները լքել են ԼՂ խնդրի գոտին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը տվյալներ չունի այն մասին, թե լքել են արդյոք սիրիացի գրոհայինները ԼՂ հակամարտության գոտին։ Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Մենք տեղեկատվություն ունեինք ԼՂ հակամարտության գոտում Սիրիայից գրոհայինների առկայության և գործողությունների մասին։ Եվ գնահատել ենք դա որպես ռիսկեր մեր երկրների, մեր դաշինքի համար։ Որտեղ են հիմա այդ գրոհայինները, արդյոք այնտեղ են, դժվարանում են պատասխանել այդ հարցին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Զասի՝ այժմ իրվաիճակը Լեռնային Ղարաբաղում վերահսկում են այն ուժերը, որոնք ներգրավված են գործընթացում՝ խաղաղապահ ուժերը, Ադրբեջանի և ՀՀ ուժերը։

«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր վարձկանները, սիրիացի գրոհայինները պետք է լքեն այդ տարածքը, քանի որ գրոհայինների խմբավորումների առկայությունը ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների անմիջական հարևանությամբ որոշակի ռիսկեր է պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Զասն ասել է նաև, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից չի խնդրել գործադրել կազմակերպության մեխանիզմները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ձերբակալել է Սիրիայի երկու քաղաքացու, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---