Ադրբեջանցիները շարունակում են անհետ կորածների բջջայիններից սմս-ներ գրել ու հարազատներին հույս ներշնչել 3 փետրվարի 2021 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները շարունակում են անհետ կորած զինծառայողների հեռախոսներից նրանց ծնողներին ու հարազատներին գրել ու հույսեր ներշնչել, ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Ամեն դեպքում իր ձևով, տարբեր հնարքրներ են փորձում։ Մեկ զինվորի անունից են գրում, մեկ՝ այլ մարդու, մեկ զինվորի անունից ինչ-որ մի բան են լայքում ու հետո անջատվում օրերով, հետո նորից մի փոքր բան անում ու կորում։ Կամ մեկ այլ անձի անունից գրում, հույսեր տալիս ու էլի կորում։ Մինչև հիմա շարունակում են մարդկանց ցավ պատճառել»,-գրել է Մարտիրոսյանը։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը դեռ գերիներիներ ու անհետ կորածների մասին հստակ տեղեկություն չի տվել․ պաշտոնապես նշվում է, որ անհետ կորած որոշ զինծառայողներ կարող են գերության մեջ լինել, նրանց անունները չի հրապարակվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |