Վարդան Մինասյանը՝ ղազախական «Տարազի» գլխավոր մարզիչ

Վարդան Մինասյանը՝ ղազախական «Տարազի» գլխավոր մարզիչ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Երևանի «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնապես գլխավորել է ղազախական «Տարազ» ֆուտբոլային ակումբը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունը:

Մինասյանը հանդիպել է ակումբի ֆուտբոլիստների հետ և հույս հայտնել, որ նրանց համագործակցությունը կստացվի:

Մինասյանը մարզչական կարիերան սկսել է 2004 թվականին՝ Հայաստանի երիտասարդական հավաքականում, այնուհետ «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում» և Հայաստանի ազգային հավաքականում: Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 69 խաղ, տարել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի և կրել 14 պարտություն:

Նա եղել է նաև ղազախական «Տոբոլ»-ը մարզիչը: Ղազախական թիմի ղեկը նա ստանձնել է 2014 թվականի ապրիլին, իսկ 2015 թվականին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---