Լպուտյան․ Արոնյանն առաջիկա օրերին հայտարարություն կանի

Լպուտյան․ Արոնյանն առաջիկա օրերին հայտարարություն կանի

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։ Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, գրում է, «Ազատություն» ռադիոկայանը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել է, թե հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ մշտական բնակության։

«Ես իր հետ երեկ խոսել եմ, ասաց՝ «այս երկու օրը գրառում կանեմ», այլ տեղեկություն ինքս էլ չունեմ», - ասել է Լպուտյանը։

Ըստ շրջանառվող լուրերի` Արոնյանին խոստացել էին լուծել գերհզոր համակարգչի և անձնական մարզչի ֆինանսավորման հարցը, աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին լիարժեք նախապատրաստվելու համար, ինչը չի արվել։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---