Լեզվի կոմիտե․ Ասեք` սահմանագծում և սահմանազատում՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի փոխարեն![]() 3 փետրվարի 2021 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Լեզվի կոմիտեն խորհուրդ է տալիս հրաժարվել օտարաբանությունների անհարկի կիրառումից, երբ դրանց համարժեքները կան ու գործածելի են հայերեն գրավոր և բանավոր խոսքում։ Նշվում է, որ ուրիշ մշակույթների ու ժողովուրդների հետ շփումները, հաղորդակցությունը նպաստում են օտար բառերի թափանցմանը, որ բնական ընթացք է։ Լեզվի կոմիտեն հորդորում է նախապատվությունը տալ հայերեն բառերին՝ ներկայացնելով օտար բառերի հայերեն համարժեքները։ 1. անոմալիա – շեղում, անկանոնություն 2. ավանտյուրա – արկածախնդրություն, բախտախնդրություն 3. արգումենտացիա – փաստարկում 4. բանալ – տափակ, անհամ 5. բյուլետեն – հիվանդաթերթիկ (անաշխատունակության թերթիկ), քվեաթերթիկ, տեղեկագիր, տեղեկագրքույկ 6. գուրման – նրբաքիմք, համադամասեր 7. դելիկատես – նրբախորտիկ 8. դեմարկացիա – սահմանագծում 9. դելիմիտացիա - սահմանազատում 10. էլեկտորատ – ընտրազանգված 11. ինֆանտիլ – մանկամիտ, տհաս, թերզարգացած 12. իրոնիա – հեգնանք 13. լեվլ – մակարդակ, աստիճան 14. կոնցեպտ – հասկացություն 15. կոնֆիսկացիա – բռնագրավում, առգրավում 16. մագիա – մոգություն 17. մատրիարխատ – մայրիշխանություն 18. պատրիարխատ – հայրիշխանություն 19. պրեստիժ – հարգ, հեղինակություն 20. ռեգուլյար – կանոնավոր, կարգավորված, համաչափ 21. ռետրոսպեկտիվ – հետահայաց 22. ռեցիդիվիստ – կրկնահանցագործ 23. սկրեպ – ամրակ 24. օկուպացիա – զավթում, գրավում 25. ֆրեսկա – որմնանկար Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |