Հայաստանում 50-տոկոսանոց չհիմնավորված գնաճ է սպասվում 4 մարտի 2009 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Լայն սպառման ապրանքների ակնկալվող գնաճը կկազմի շուրջ 50 տոկոս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Սպառողների պաշտպանության ասոցիացիայի տնտեսական հարցերի պատասխանատու, պրոֆեսոր Գեւորգ Բաղդասարյանը: Ըստ Բաղդասարյանի կանխատեսումների, դրամի փոխարժեքը դոլարի համեմատ առաջիկայում կկազմի 400 դրամ 1 դոլարի դիմաց: Միեւնույն ժամանակ, հայտարարել է նա, ներկրվող ապրանքների գների աճը, հատկապես այս փուլում, հիմնավորված չէ: Նա նշել է, որ ներկրվող ապրանքները գնվել եւ ներկրվել են նախապես հաստատված սակագներով եւ կարելի է խուսափել խուճապից բնակչության շրջանում: «Ինչ վերաբերում է վառելիքի գներին, ապա համաշխարհային շուկայում դրանք նվազում են, իսկ մեր մոտ չգիտես ինչու` աճում»,-նշել է նա: Իր հերթին, ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը կատարվածը համարել է Կենտրոնական բանկի չհիմնավորված քաղաքականության հետեւանք: «Աշխարհի ոչ մի երկրում ազգային արժույթի նման տատանումներ չնե եղել, ինչպես Հայաստանում»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |