Երեւանում մեկնարկել է Հայաստանում բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը

PanARMENIAN.Net - Երեւանում մեկնարկել է Հայաստանում բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի բոլոր մարզերից 138 երիտասարդ բռնցքամարտիկ կպայքարեն չեմպիոնի կոչման համար 13 քաշային կարգերում:



Ինչպես հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, մարտի 8-ին, երկրի առաջնության ավարտին, գրանցված արդյունքների հիման վրա կկազմավորվի երկրի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը` աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 23-30-ը:



Հայաստանի բռնցքամարտի նորակազմ երիտասարդական հավաքականը մարտի կեսերին Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաք կանցկացնի, իսկ ամսվա վերջին կմեկնի Ռուսաստան, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---