4 փետրվարի 2021 - 14:48 AMT
100 մլն դրամից ավելի աջակցություն կուսակցություններին՝ պետբյուջեից

Ազգային ժողովի 2018-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն կստանան պետբյուջեից։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում «Կուսակցությունների մասին» օրենքի հիման վրա։

Ընդհանուր առմամբ, պետբյուջեից կուսակցություններին կհատկացվի 103,725,000 դրամ։

2021-ի պետբյուջեից «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստանը» ` 9.1 միլիոն, «Լուսավոր Հայաստանը»` 7 մլն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` 5.2 մլն , և ՀՅԴ-ն` 4.3 մլն դրամ։

Հարցը չզեկուցվողների թվում էր։