4 փետրվարի 2021 - 15:00 AMT
ԱՀ ԱԳՆ․ ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու

Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու: Այդ մասին հայտարարել է ԱՀ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, տեղեկացնում է Արցախպրեսը։

«Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի և դրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր դադարեցվելու է ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը։