Փաշինյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը կհամակարգի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքը

Փաշինյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը կհամակարգի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնաժողով է ստեղծել, որը կհամակարգի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքը հայկական կողմից, նա ստորագրել է համապատասխան որոշումը։

Համաձայն 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարության՝ փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով պետք է ստեղծվեր հանձնաժողով:

Վարչապետի որոշմամբ՝ հաստատվել է հանձնաժողովի փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը։

Եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվող հանձնաժողովի կազմում 25 հոգի է, այդ թվում նաև՝ փոխնախարարներ և վարչության պետեր։

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---