Երկօրյա դադարից հետո զինվորների աճյունների որոնումները վերսկսվել են

Երկօրյա դադարից հետո զինվորների աճյունների որոնումները վերսկսվել են

PanARMENIAN.Net - Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո փետրվարի 5-ին վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները, տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։

Փրկարարական 5 ջոկատով որոնումները փետրվարի 5-ին իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրայիլ) շրջաններում:

Աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---