Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը «Արցախի» տակ ելույթով 2-րդ տեղն է գրավել ՌԴ առաջնությունում 5 փետրվարի 2021 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, որը 2-րդ տեղն է գրավել Կրասնոյարսկում կայացած ՌԴ առաջնությունում, ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո։ Հայտնի մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբում ընդգրկված Ադելիա Պետրոսյանը, մեկնաբանելով իր ելույթն, ասել է, որ այդպիսով Արցախում պատերազմից հետո ցանկանում էր քաջալերել հայ ժողովրդին, որի արյունն է հոսում իր երակներում։ «Արցախ» ստեղծագործությունը խորհրդանշում է Լեռնային Ղարաբաղի պայքարը, գրում է sport-express.ը։ 13-ամյա գեղասահորդուհին ասել է․ «Իմ ազատ ծրագրի երաժշտությունը հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունն է, իսկ ես հայ եմ հայրիկիս կողմից։ Վերջերս Հայաստանը պարտվեց Ադրբեջանի հետ պատերազմում և Արցախն անցավ Ադրբեջանին։ Ինձ համար շատ կարևոր էր, երբ ես կատարոմ էի իմ ծրագիրը, քաջալերել իմ ժողովրդին, որի արյունն է հոսում իմ երակներում, և որ Արցախը վերադարձնեն Հայաստանին։ Ես ինքս, ցավոք, Արցախում չեմ եղել, բայց ոզում եմ հաղթել սառյուցի վրա իմ երկրի պատվին։ Նաև վերջերս իմ հայուհի տատիկը մահացավ՝ երբ ես պատրաստում էի ծրագիրս։ Եվ դա էլ ինձ համար շատ կարևոր էր։ Ես ուզում եմ, որ բոլորը տեսնեն, թե ինչքան լավ է բեմականացրել ծրագիրը Դանիիլ Գլեյհենգաուզը, և ինչ լավ է ինձ մոտ ստացվում»,-ասել է Պետրոսյանը։
Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |