Կովկասի բնության հիմնադրամը 75,000 եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին

Կովկասի բնության հիմնադրամը 75,000 եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին

PanARMENIAN.Net - Կովկասի բնության հիմնադրամը (CNF) Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների 2021-ի ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակում 75,000 եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին։

Տրվող աջակցությունն ապահովում է պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքների պահպանության մակարդակը, տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամի հանրային կապերի բաժինը։

Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել նաև պահպանվող տարածքում էկոտուրիզմի, մասնավորապես՝ կենդանադիտումների զարգացման համար ենթակառուցվածքների, տեխնիկական միջոցների, այդ թվում՝ մեքենայի ձեռքբերմանը։

«Տարիների համագործակցությունը տվել է իր արդյունքը, և այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում ընձառյուծը, բեզոարյան այծերը, գորշ արջն ու այլ կենդանատեսակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին Կովկասի բնության հիմնադրամը ֆինանսական աջակցություն ցուցաբերում է 2014 թվականից սկսած:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---