Դիմակ չկրած էջմիածնեցուն մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար

Դիմակ չկրած էջմիածնեցուն մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար

PanARMENIAN.Net - Էջմիածնի 38-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար, նա 2020-ի օգոստոսին չի կրել պաշտպանիչ դիմակ, չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին ու հարվածել է նրան, փոխանցում են Քննչական կոմիտեից։

Բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ դեպքի օրը ոստիկանները մոտեցել են տղամարդուն և խնդրել անձը հաստատող փաստաթղթերը, սակայն վերջինս պատասխանել է, որ չունի և չի պատրաստվում ներկայացնել որևէ տվյալ: Տղամարդը հրաժարվել է գնալ ոստիկանության բաժին, նրան փորձել են բերման ենթարկել, սակայն դիմադրել է։

Կորոնավիրուսի համավարակի պատճառողվ Հայաստանում 2020-ի մարտից դիմակ կրելը պարտադիր է։ Քաղաքացիները, որոնք դիմակ չեն կրում, ենթարկվում են վարչական պատասխանատվության։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---