Bloomberg. Աշխարհը նորմալ կյանքին կվերադառնա 7 տարուց

Bloomberg. Աշխարհը նորմալ կյանքին կվերադառնա 7 տարուց

PanARMENIAN.Net - Bloomberg-ի վերլուծաբանները հաշվել են, թե որքան ժամանակ կպահանջվի տարբեր երկրներին բնակչության 75%-ին պատվաստելու և կորոնավիրուսի պանդեմիայի սահմանափակումները լիովին չեղարկելու կամ զգալի թուլացնելու համար։ Նրանք եկել են եզրակացության, որ ընդհանուր առմամբ 7 տարի կպահանջվի։

ԱՄՆ գիտնականները, ինչպես, օրինակ, Էնթոնի Ֆաուչին, ենթադրում են, որ վիրուսի տարածումը կանխելու համար յուրաքանչյուր երկրում պետք է պատվաստվի բնակչության 75 տոկոսը, ինչն էլ հետազոտության հիմք է ընդունվել։

Իսրայելը, որտեղ աշխարհում պատվաստման ամենաբարձր մակարդակն է գրանցվել, 75%-ի ցուցանիշը կապահովի արդեն 2 ամսից, ԱՄՆ-ն՝ 2022-ին, Կանադան՝ 10 տարուց։ Վերլուծաբանները նշում են, որ ժամկետները կախված են տվյալ պահին երկրներում գրանցված պատվաստման արագությունից, գրում է Inc-ը։

Նշվում է, որ, հավանաբար, տեմպերը կարագանան, երբ նոր պատվաստանյութեր հայտնվեն և ավելի շատ երկրներում սկսվեն պատվաստումները։ Պետությունների միայն մեկ երրորդն է սկսել պատվաստումները։ Հնդկաստանն ու Մեքսիկան նոր են սկսել զանգվածային պատվաստումները։

Ավելի վաղ Goldman Sachs-ի մասնագետները կանխատեսել էին, որ 2021թ․ աշնանը զարգացած երկրների բնակչության ավելի քան 70%-ը պատվաստված կլինի կորոնավիրուսից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---