Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի բեմում

Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի բեմում

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին ժամը 19։00-ին կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի անվան տրիոն մեկամյա դադարից հետո առաջին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բեմում։

Համերգը կայանալու է բարերար Կոնստանտին Իշխանովի աջակցությամբ։

Համավարակի արդյունքում առաջացած սահմանափակումների պատճառով տրիոյի հիմնադիր, թավջութակահար Կարեն Քոչարյանը ներկա չի լինի, նրան կփոխարինի երիտասարդ երաժիշտ Արտյոմ Իոանիսյանը:

«Արդեն տևական ժամանակ է, ինչ մեծ ցանկություն է առաջացել կրկին բազմազան ծրագրերով դուրս գալ բեմ։ Ստեղծված պայմաններում վերագնահատվում է նաև փորձերի արժեքը: Թվում է, թե մենք պատրաստվում ենք մեր առաջին ելույթին, չնայած անսամբլը ավելի քան քսան տարեկան է: Մենք անչափ շնորհակալ և երախտապարտ ենք Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին և անձամբ հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին, մեզ այս հնարավորությունը ընձեռելու համար»,-ասել է եռյակի դաշնակահար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Համերգային ծրագրում ընդգրկված են Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները, առաջին անգամ կհնչի նաև Ալեքսեյ Շորի դաշնամուրային տրիոն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---