6 փետրվարի 2021 - 12:22 AMT
Հասմիկ Պապյանն ու Զարուհի Մուրադյանը Բադասյանի կալանքը փոփոխելու անձնական երաշխավորություն են ներկայացրել

Հայաստանի Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը անձնական երաշխավորություններ են ներկայացրել ազատամարտիկ Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար, հայտնել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Ավելի վաղ Բադասյանը հայտարարել է, որ իրեն խոշտանգում են կալանքի միջոցով, այնինչ ինքը զինապարտ չլինելով կամովին պատերազմի է մասնակցել, ծանր վիրավորվել։

Բադասյանը կալանավորվել է հունվարի 28-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես իշխանությունից հեռացնելու հայտարարությունից հետո։ Հունվարի 29-ին դատարանը բավարարել է նրա կատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։