Ըստ Bloomberg-ի` «Սպուտնիկ V»-ն ռուսների ամենամեծ գիտական նվաճումն է ԽՍՀՄ-ից ի վեր 6 փետրվարի 2021 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ըստ Bloomberg գործակալության գնահատականի՝ Ռուսաստանը, հավանաբար, ամենամեծ գիտական բեկումն է արձանագրել խորհրդային ժամանակներից ի վեր` ներկայացնելով աշխարհում առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ։ Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի The Lancet հանդեսի կողմից հրապարակված արդյունքները վկայում են, որ ռուսական պատվաստանյութը չի զիջում ամերիկյան և եվրոպական նմուշներին և շատ ավելի արդյունավետ է, քան չինական արտադրության պրեպարատները։ Նշվում է նաև, որ հրապարակումից հետո երկրներից շատերը «հերթ են կանգնել» որպես պոտենցիալ պատվիրատուներ, առնվազն 19 երկիր արդեն հավանություն է տվել պատվաստանյութին կիրառման համար, այդ թվում՝ ԵՄ անդամ Հունգարիան, իսկ Բրազիլիային և Հնդկաստանին մեկ քայլ է բաժանում դրանից, գրում է Bloomberg-ը։ Ըստ Control Risks խորհրդատվական ընկերության տնօրեն Օկսանա Անտոնենկոյի, որին մեջբերում է գործակալությունը՝ ռուսական դեղամիջոցի հաջողությունը կարող է բարձրացնել Մոսկվայի աշխարհաքաղաքական ազդեցությունը, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայում։ Եվրոպական կանոնակարգող մարմինները ևս արդեն դիտարկում են «Սպուտնիկ V»-ի կիրառման հնարավորությունը՝ այդ գործընթացն արագացնելու ԳԴՀ խոստումից հետո։ The Lancet-ի գլխավոր խմբագիր Ռիչարդ Հորթոնն ասել է, որ այդ գործընթացը կարող է մի քանի ամիս տևել, քանի որ հարկավոր է մանրամասն տեղեկություններ ներկայացնել պատվաստանյութի վերաբերյալ։ «Ես իրոք կարծում եմ, որ ռուսական այդ պատվաստանյութը լայն տարածում կստանա, սակայն, դա արագ չի լինի»,- ասել է նա։ Ըստ «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքների՝ պատվաստանյութի արդյունավետությունը 91,6% է, 60-ն անց կամավորների շրջանում՝ 91,8%։ Պատվաստումից հետո հակամարմիններ են հայտնաբերվել կամավորների 98%-ի մոտ։ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Հայաստանում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։«Այս օրերին ձեռք բերվելիք «Սպուտնիկ V»-ի մեկ դեղաչափը Հայաստանի համար կկազմի մոտ 10 դոլար՝ գումարած տեղափոխման ծախսերը: Սա այս պահին Հայաստանին առաջարկվող տարբերակներից ամենահարմարն ու մատչելին է»,- ասել է Սահակյանը՝ նշելով, որ քաղաքացիների համար պատվաստումն անվճար է լինելու: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |