ԿԲ. Ֆիքսված փոխարժեքից կտրուկ անցումը լողացողին «առավել արդյունավետ է»

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունվել տարադրամի շուկայում սեփական միջամտությունը սահմանափակելու եւ դրամի արժեզրկման ակնկալիքների վերացման համար լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու մասին: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:



Նա ընդգծել է, որ ֆիքսված փոխարժեքից աստիճանական անցումը լողացողին «պակաս արդյունավետ եւ առավել ծախսատար» կլիներ: «Այդ մասին վկայում է Ռուսաստանի փորձառությունը, որտեղ չնայած հսկայական ծախսերին, արժեզրկման ակնկալիքները չեն փոխվում»,- ասել է նա: Նրա խոսքով, այնպիսի երկրների փորձառությունը, ինչպիսին են Վրաստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Բելառուսը, որտեղ այդ անցումն իրականցվում էր աստիճանաբար, վկայում է այն մասին, որ արժեզրկման ակնկալիքները չեն վերացվում: «Իսկ այն երկրներում, որտեղ նման անցումը իրականացվել է ավելի կտրուկ, տարադրամի արժեզրկման ակնկալիքները զգալիորեն արագ են վերացվում»,- ավելացրել է նա:



Ընդհանուր առմամբ, հայտնել է Գաբրիելյանը, Կենտրոնական բանկն, ըստ էության, չի փոխել իր քաղաքականությունը երկարաժամկետ շրջանում եւ մակրոտնտեսագիտության տեսակետից երբեք չի հայտարարել ֆիքսված փոխարժեքին անցնելու մասին: «Հայաստանում տարադրամի փոխարժեքի վրա զգալի ճնշումը սկսեց շոշափվել դեռեւս աշնանը, երբ բավականաչափ ապրանք չէր ներկրվում երկիր հարեւան Վրաստանում տեղին ունեցող ռազմական գործողությունների պատճառով»,- ասել է նա: Նրա խոսքով, եթե ԿԲ այդ շրջանում փոխարժեքի խիստ տատանումներ թույլ տար, դա զգալի խնդիրների կհանգեցներ ֆինանսական կայունության տեսակետից, ուտսի փոխարժեքը ժամանակավորապես ֆիքսվեց: «Հայաստանում վերադարձը լողացող փոխարժեքի քաղաքականությանն անհրաժեշտ է, որպեսզի ազգային դրամի արժեզրկման ակնկալիքները անմիջապես վերացվեն»,- ասել է Վաչե Գաբրիելյանը` ավելացնելով, որ դրան նպաստել է նաեւ փետրվարյան ամփոփումների համաձայն բանկային համակարգի կայունությունն ու լիկվիդությունը:



Նախօրեին մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է միչեւ 360 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը հասել է 440 դրամ մեկ եվրոյի դիմաց: Մինչ այդ դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը` 387 դրամ: Դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի այդքան կտրուկ աճի հիմնական պատճառը դարձել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանի ԿԲ-ն արտարժույթի բորսայում իր միջամտության սահմանափակման եւ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշում է կայացրել:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---