«Պատերազմն իմ աչքերով» ցուցահանդես-վաճառք՝ Սարյանի տուն-թանգարանում

«Պատերազմն իմ աչքերով» ցուցահանդես-վաճառք՝ Սարյանի տուն-թանգարանում

PanARMENIAN.Net - Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հրավիրում է «Պատերազմի ստվերում» նախագծի շրջանակում իրականացվող «Պատերազմն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես-վաճառքին:

Ներկայացված են տարբեր նկարիչների ստեղծագործություններ, պատերազմի հետևանքով առաջացած կորուստների պատմություններ և պատերազմի հետ կապված այլ նյութեր:

Մուտքը վճարովի է, տոմսի արժեքը 1000 դրամ: Ամբողջ հասույթն օգտագործվելու է բարեգործական նպատակներով։

Ցուցասրահում տեղի կունենան նաև սեմինարներ՝ արվեստ, մոտիվացիա և ինֆորմացիա թեմաներով։ Նախագծի նպատակն է ցույց տալ աշխարհին վերջին շրջանի կորուստներն ու ապրումները։

Սեմինարների օրերն ու ժամերը կհայտարարվեն հավելյալ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---