Տեր-Պետրոսյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ում ու Արցախում իրավիճակը

Տեր-Պետրոսյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ում ու Արցախում իրավիճակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։

Մեկ ժամից ավելի տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաև տնտեսական, սոցիալական և հումանիտար բնույթի մի շարք հարցերի։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---