Մարուքյան․ Փաշինյանին ճանաչելով՝ գիտեմ, որ ոչ մի պրոցեսով ինքը չի հեռանալու

Մարուքյան․ Փաշինյանին ճանաչելով՝ գիտեմ, որ ոչ մի պրոցեսով ինքը չի հեռանալու

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե շատ սոցիոլոգներ ասում են` վարչապետ Նիկոլ Փաշինյանը փողոցային պայքարով եկել է, փողոցով էլ հեռանալու է, ասել է, որ ինքն այդպիսի ինֆորմացիա չունի։

«Ես, իրեն ճանաչելով, գիտեմ, որ ոչ մի պրոցեսով ինքը չի հեռանալու»,- ասել է ԼՀԿ ղեկավարը։

Հարցին, թե այդ դեպքում իրենք ինչո՞ւ են պայքարում, Մարուքյանն արձագանքել է. «Որ հեռանա», գրում է Panorama.am-ը։

Պատգամավորն առաջարկել է հետ գնալ մի քանի տարի առաջ եղած քաղաքական գործընթացներին և ասել՝ ինչ-որ մեկը կանխատեսո՞ւմ էր, որ հնարավոր է ՀՀ-ում հեղափոխություն լինի։

«Քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Այո, Նիկոլ Փաշինյանը չի ուզում որևէ պարագայում հեռանալ, բայց կկարողանա՞ այդպես պահել իշխանությունը, կարծում եմ՝ ոչ»,- նկատել է նա։

Ըստ Մարուքյանի, այսպես թե այնպես, խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինելու են։

«Քաղաքական ճգնաժամը չի հաղթահարվելու և իշխանությունը գնալու է ընտրությունների։ Մենք շարունակում ենք մեր քաղաքական օրակարգը կետ առ կետ առաջ մղել։ Մենք չենք սպասում, որ արտահերթ ընտրություններ լինեն, նոր զբաղվենք գերիների հարցով, մենք հիմա էլ զբաղվում ենք գերիների հարցով։ Մենք հիմա էլ զբաղվում ենք բանակաշինության հարցով, հիմա էլ օրենսդրական նախաձեռնություն ենք բերում, որով առաջարկում ենք հանել այն սահմանափակումը, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայողներին թույլ տալ աշխատել՝ մինչև 45 տարեկանը։ Մենք ունեք հազարավոր ուժեղ տղերք, որոնց 45-ը լրացել է, և նրանք չեն կարողանում ներգրավվել ծառայությունում»,- ասել է նա։

Փետրվարի 7-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, իրենք արտահերթի պահանջ չեն տեսնում «հասարակության լայն շերտերում»։

Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչներն արձագանքել են իշխող «Իմ քայլը» խմբակցության՝ արտահերթ ընտրությունների պահանջ չտեսնելու մասին հայտարարությանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ծովափին շարժվող ութոտնուկի տեսնայութ` մակագրելով այն «Արտահերթ ընտրություններ չեն լինի»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---