22-ամյա աղջկան 2 անգամ առևանգելու գործով Գորիսի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել

22-ամյա աղջկան 2 անգամ առևանգելու գործով Գորիսի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - 22-ամյա աղջկան 2 անգամ առևանգելու գործով Գորիսի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

1998-ին ծնված գորիսեցի երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով, առևանգել է նույն քաղաքի բնակիչ, 2000-ին ծնված աղջկան։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գորիսի 30-ամյա բնակչին և մասնակից 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1990թ. ծնված նույն համայնքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի (մարդու առևանգման օժանդակելը) 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական օրենսգրքով նշված արարքի համար սահմանվում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով։

Կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, 22-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առաջին անգամ աղջկան առևանգելուց հետո նրան տարել են Սյունիքի մարզի մեկ այլ բնակավայր, որտեղից նա ծնողի հետ վերադարձել է տուն։ Դրանից մեկ ամիս անց, կրկին մերժվելով, երիտասարդը բարեկամների հետ ավտոմեքենայով հետապնդել է համալսարան գնացող աղջկան, նորից առևանգել ու տարել մեկ այլ բնակավայր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---