Brent նավթի գինը 2020-ի հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է $60-ը

Brent նավթի գինը 2020-ի հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է $60-ը

PanARMENIAN.Net - Brent տեսակի նավթի գինը 2020-ի հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է $60-ը:

Փետրվարի 8-ին Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը հասել է $60.05՝ 1 բարելի դիմաց։ Այդ են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները, գրում է «Վեդոմոստին»։

WTI նավթի գինը ևս աճում է՝ մարտի ֆյուչերսների առավելագույն արժեքը կազմել է $57.54 մեկ բարելի դիմաց։ Դա լավագույն ցուցանիշն է 2019-ի մայիսից ի վեր։

Նավթն աստիճանաբար թանկանում է 2020-ի հոկտեմբերի վերջից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման և սահմանափակումների աստիճանական չեղարկման դրական լուրերի ֆոնին։ 2020-ին հումքն էժանացել էր պանդեմիայի և ОПЕК+ գործարքի ձախողման պատճառով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---